Վրաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը նպաստելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ, հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Կասկածյալների բնակարանների և մեքենաների խուզարկություններից հետո ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել է մինչև 4 լիտր ալֆա-PVP պարունակող հեղուկ, նաև թմրանյութ պարունակող 16 փաթեթ։ Որպես ապացույց հայտնաբերվել են նաև դեղաչափերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։
Հետաքննությունը շարունակվում է։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։