Screenshot
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ դեռևս չի գտնվել Վակեի այգու շատրվանների կասկադի վերականգնումն իրականացնելու պատրաստ ընկերություն։
Նրա խոսքով՝ նախատեսվում է արտասահմանյան մասնագետների ներգրավում, և վերականգնման աշխատանքը կավարտվի «առաջիկա տարիներին»։
Քաղաքի գլխավոր այգին մի քանի տարի է՝ 2020 թվականից, վերանորոգման փուլում է։ Նախկինում խոստացվել էր, որ շատրվանների կասկադը կվերականգնվի մինչև 2022 թվականի վերջը, իսկ հետո՝ 2023 թվականի գարնանը։ Այս ամռանը Կալաձեն հայտարարել է, որ քաղաքապետարանը սկսել է շատրվանների ու կասկադի վերականգնումը, և աշխատանքը կավարտվի 2027 թվականի գարնանը։