Վարլամ Լիպարտելիանին՝ «Վրացական երազանք»-ի երիտկազմակերպության նախագահ

Վարլամ Լիպարտելիանին ընտրվել է «Վրացական երազանք»-ի երիտասարդական կազմակերպության նախագահ։

Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լիպարտելիանին համագումարում միաձայն ընտրվել է երիտասարդական կազմակերպության նախագահ։

Լիպարտելիանին այս պաշտոնում փոխարինել է Գիորգի Չակվետաձեին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2016 թվականից։

Լիպարտելիանին ավարտել է իր մարզական կարիերան 2024 թվականի գարնանը և «Վրացական երազանք»-ի ցուցակով առաջադրվել է խորհրդարանի ընտրություններում։ Ներկայում նա խորհրդարանի պատգամավոր է։