Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Սաակաշվիլիի հերթական դատավճիռը

Վերաքննիչ դատարանը չի բավարարել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաքննիչ բողոքը սահմանի անօրինական հատման գործի վերաբերյալ։ Այս տեղեկությունը տարածել է նրա փաստաբանը՝ Բեքա Բասիլաիան։

Բասիլայայի փոխանցմամբ՝ մայիսի 16-ին այս որոշումն ընդունել է դատավոր Դավիթ Մամիսեիշվիլին առանց գործի լսման։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս որոշմամբ Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց Վերաքննիչ դատարանում գործի քննության իրավունքից։

Բասիլայայի խոսքով, հենց Դավիթ Մամիսեիշվիլին պետք է քննի Սաակաշվիլիի վերաքննիչ բողոքը, այսպես կոչված, «բաճկոնների գործով»։

Ապօրինի սահմանահատման գործով Միխեիլ Սաակաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Միխեիլ Ջինջոլիան դատապարտել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Նա կիրառել էր Վրաստանի քրեական օրենսգրքով նախատեսված այն սկզբունքը, որը նախատեսում է պատժի գումարում՝ հանցագործությունների համադրման դեպքում։ Այդպիսով, նախկին նախագահն ընդհանուր առմամբ պետք է կրի 12 տարի 6 ամիս ազատազրկում։

Սաակաշվիլին արդեն իսկ դատապարտվել է երկու գործով. Վալերի Գելաշվիլիի պատվերով ծեծի գործով՝ 6 տարի, «բաճկոնների գործով»՝ 9 տարի։