Ուկրաինայի քաղաքացիներին օգնության ծրագիրը կերկարաձգվի

Վրաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը ուկրաինացի փախստականներին կշարունակի տրամադրել 300 և 45 լարի օգնություն։

Կառավարության որոշմամբ, երկարաձգվել է ժամկետը, որի համաձայն՝ «Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների և Ուկրաինայում մշտական ​​բնակության իրավունք ունեցող անձանց համար սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումների շրջանակներում տրամադրվում է 300 լարի մեկ ընտանիքի և 45 լարի` մեկ անձի»։

Ֆինանսավորումը կտրամադրի Սոցիալական ծառայությունների գործակալությունը՝ ներքին տեղահանվածների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալության տրամադրած ցուցակի հիման վրա։

Նշենք, 45 լարիի դեպքում օգնությունը դադարեցվում է անհատին, եթե նա լքել է երկիրը, իսկ 300 լարիի դեպքում Ֆինանսավորումը կդադարեցվի ամբողջ ընտանիքին, եթե ընտանիքի բոլոր անդամները բացակայեն երկրից։

Բացի դրամական օգնությունից, անվճար բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունը ևս երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։

Ուկրաինայի քաղաքացիների համար անվճար են հետևյալ ծառայությունները. իմունիզացիա, տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի, ՁԻԱՀ-ի բուժում, ներառյալ որոշակի դեղամիջոցների տրամադրում, մոր և մանկան առողջություն, ներառյալ նախածննդյան խնամքը և նորածնային սկրինինգը, հոգեկան առողջություն, շաքարախտի կառավարում, ներառյալ դեղորայքի տրամադրում, դիալիզ, հազվագյուտ հիվանդություններով հիվանդների և մշտական ​​փոխարինող բուժման ենթակաների բուժում, ուղեգրման ծառայություններ՝ շտապ բժշկական ծառայություններ, ներառյալ ծննդաբերություն, շտապ պատվաստումներ։