Ուկրաինայում վրացի մարտիկ է մահացել

Ուկրաինայում գտնվող վրացի մարտիկ Վանո Նադիրաձեն մահացել է։

Մահվան ճշգրիտ պատճառն այս պահին անհայտ է, սակայն հավանական պատճառ է նշվում սրտի կաթվածը։

55-ամյա Նադիրաձեն տարիներ շարունակ կռվում է Ուկրաինայում։ Նա ակտիվորեն համագործակցում էր վրացական լրատվամիջոցների հետ և պարբերաբար տեղեկատվություն էր տարածում ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունների մասին։