Ուսումնասիրություն Վրաստանում իրանական ազդեցության վերաբերյալ

ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի նոր ուսումնասիրության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը «պլանավորված և կազմակերպված» է Վրաստանում իր ազդեցությունը և «ազդեցության ենթակառուցվածքը» ընդլայնելու համար։
Ուսումնասիրության հեղինակները գրել են, որ վերջին տարիներին Թեհրանի քաղաքական, կրոնական, տնտեսական և մշակութային ակտիվությունը Վրաստանում զգալիորեն աճել է և ազդեցություն է ունեցել երկրի վրա։

«Վրացական երազանք»-ի առաջնորդները դեռևս չեն մեկնաբանել նշված ուսումնասիրությունը։ Ընդհանուր առմամբ, կառավարության «իրանամետության» կամ իրանական ազդեցությանը ենթարկվելու մասին կարծիքները նրանք անհիմն են համարում։

Ուսումնասիրությունը կոչվում է «Վրաստանի իրանական հեղափոխություն. Թեհրանի ազդեցության արագ ընդլայնումը մի երկրում, որը մի ժամանակ ամերիկյան երդվյալ դաշնակից էր»։ Հեղինակներն են Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին և Խորհրդային անցյալի ուսումնասիրության լաբորատորիայի նախագծի ղեկավար Գիորգի Կանդելակին։