Վրաստանի 2012-2017 թվականների օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլիին, որին Իրակլի Կոբախիձեն երեկ անվանել էր «գործակալ», կանչել են Պետական անվտանգության ծառայություն։
Նանուաշվիլիի խոսքով` քննիչն ասել է, որ իրեն կանչել են որպես վկա՝ «Մոսկվայի մեխանիզմ»-ի փորձագետի հետ շփվելու պատճառով։
Նանուաշվիլին, որն այժմ «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպության ղեկավարն է, «Ազատություն» ռադիոկայանին ասել է.
«Սկսվել է հետաքննություն, և ինձ կանչել են որպես վկա՝ «Մոսկվայի մեխանիզմ»-ի փորձագետի հետ իմ շփման պատճառով»։