Վրաստանի Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Փրկչի Պայծառակերպությունը։ Տոնական պատարագներ են մատուցվում բոլոր գործող եկեղեցիներում։
Բախմարոյում մեծ բազմություն է հավաքվել. այստեղ պատարագին մասնակցում է նաև Միխեիլ Կղվելաշվիլին՝ «Վրացական երազանք»-ի այլ անդամների հետ միասին։ Ներկա են նաև ընդդիմության անդամներ։
Այսօր Բախմարոյում կանցկացվի նաև ավանդական ձիարշավ, որին, ըստ տեղեկության, ներկա կլինի նաև Իրակլի Կոբախիձեն։
Բախմարոյում Պայծառակերպությունը նշելու ավանդույթը սկիզբ է առել ավելի քան մեկ դար առաջ։