Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի №241 որոշմամբ հաստատված «Ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի մասին» որոշման մեջ հերթական փոփոխություններն են կատարվել, ըստ որոնց` մինչև 2026 թվականի հունվարի 1-ը դադարեցվում են այնպիսի հոդվածների գործողությունը, որոնք վերաբերում էին ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու կարգավիճակների փոփոխման ուղիներին։
Կրթության նախարարությունն ուսուցիչների նոր սխեմայի մշակման ժամկետը երկարացրել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը. հրամանի մասին տեղեկությունը տարածվել է երեկ։
Մասնավորապես, դադարեցվել է հետևյալ բովանդակության հոդվածների գործողությունը.
- Ընդհանուր կրթական հաստատության բազայում ուսուցչի պարտականություններ
- Առաջատար ուսուցչի կարգավիճակի շնորհում
- Մենթոր ուսուցչի կարգավիճակի շնորհում
- Ուսուցչի գործնական մասի գնահատման վերաբերյալ առաջարկի ներկայացում
- Ուսուցչի գործնական մասի գնահատման վերաբերյալ եզրակացության բողոքարկում
- Դպրոցի բազայում հատուկ ուսուցչի մասնագիտական զարգացում
- Առաջատար հատուկ ուսուցչի կարգավիճակ
- Մենթոր հատուկ ուսուցչի կարգավիճակ
- Առաջատար հատուկ ուսուցչի կարգավիճակի շնորհում
- Մենթոր հատուկ ուսուցչի կարգավիճակի շնորհում
- Հատուկ ուսուցչի գործնական գործունեության (պորտֆոլիոյի) գնահատման վերաբերյալ առաջարկի ներկայացում։