«Ուժեղ Վրաստան – Լելո»-ն մտադիր չէ միավորվելու ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ և կշարունակի գործել որպես քաղաքական անկախ միավոր, հայտարարել է կուսակցությունը` ըստ Netgazeti-ի.
««Ուժեղ Վրաստան – Լելո»-ն պատասխանատվությամբ է վերաբերվում վրացական հասարակության վստահությանը և ընդդիմության ցանկացած տեսակի համակարգմանը։ Մեր նպատակն անփոփոխ է՝ երկրում կառավարման համակարգի ժողովրդավարական փոփոխություն խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով։ Սակայն քաղաքական պատասխանատվությունը մեզ պարտավորեցնում է գնահատել յուրաքանչյուր նախաձեռնություն ոչ թե հուզական, այլ ռազմավարական առումով։
Հաշվի առնելով արևմտամետ կուսակցությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ որպես արդյունքի վրա կենտրոնացած, պրագմատիկ անհրաժեշտություն, մենք անհրաժեշտ ենք համարում հասարակությանն առաջարկել այլընտրանքային ընտրություն նաև ընդդիմության մեջ։ «Ուժեղ Վրաստան – Լելո»-ն պատրաստ է համակարգման և համագործակցության ընդհանուր ազգային շահերին վերաբերող կոնկրետ հարցերի շուրջ և արդյունավետ գործողությունների ձևաչափերով։
«Ուժեղ Վրաստան – Լելո»-ն կշարունակի գործել որպես քաղաքական անկախ միավոր», — ասված է հայտարարության մեջ։
Վերջերս ընդդիմադիր կուսակցությունների շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում հնարավոր միավորման վերաբերյալ։ Այս գաղափարի ակտիվ կողմնակից է «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրա Ջափարիձեն։ Ըստ նրա` այդ հարցի շուրջ որոշակի խորհրդակցություններ են ընթանում։