Վրացական ոչ կառավարական կազմակերպությունների գնահատմամբ՝ ամիսներ առաջ ձերբակալված Անտոն Չեչինը, Անաստասիա Զինովկինան և Արտեմ Գրիբուլը դարձել են քաղաքականացված արդարադատության զոհեր։
Ըստ նրանց՝ ցանկացած օբյեկտիվ դատարան նրանց կազատեր դատարանի դահլիճից։
Ըստ ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչների` նշված գործերը քննելիս դատավորները հիմնվել են «միայն ոստիկանների և թարգմանիչների ցուցմունքների վրա, որոնց օբյեկտիվությունը կասկածելի է որակել պաշտպանության կողմը, քանի որ այդ թարգմանիչներին վարձած բյուրոն ֆինանսական կախում ուներ Ներքին գործերի նախարարությունից, իսկ թարգմանիչները նաև սերտ կապերի մեջ էին ոստիկան վկաների հետ»։
«Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճիռները, որոնց հիման վրա եվրոպամետ բողոքի ցույցերին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիներ Անտոն Չեչինը, Անաստասիա Զինովկինան և Արտեմ Գրիբուլը դատապարտվել են 8,5 տարի ազատազրկման թմրանյութերի «ձեռքբերման և պահպանման» մեղադրանքով, ռուսական ազդեցության և քաղաքականացված արդարադատության հստակ արտահայտություն են»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանց գնահատմամբ՝ «Չեչինը, Զինովկինան և Գրիբուլը, նաև բողոքի ակցիայի տասնյակ այլ մասնակիցներ, դարձել են Իվանիշվիլիի սեփականացրած, քաղաքականացրած և կողմնակալ արդարադատության համակարգի զոհերը»։