Ոսկու անօրինական ներմուծման մեղադրանքով օտարերկրացի է ձերբակալվել

«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է մինչև 132 հազար լարի արժողությամբ ոսկե ձուլակտորների և զարդերի ներմուծումը. այս տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Ըստ ծառայության՝ «Սարփի» մաքսային անցակետում մաքսային ծառայողները, օտարերկրյա քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են ավելի քան 600 գրամ չհայտարարագրված, հավաստագրված/միասնական համարակալմամբ ոսկե ձուլակտորներ և զարդեր։

«Նշված ապրանքներն իրավախախտ քաղաքացին տեղադրել է ձեռքի ուղեբեռի մեջ։

Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 131 հազար 657 լարի։

Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա զննման համար», — ասված է Եկամուտների ծառայության հայտարարության մեջ։

Եկամուտների ծառայությունն ընդգծել է, որ Վրաստանի մաքսային տարածքում չհայտարարագրված ապրանքների տեղաշարժի մոնիտորինգը ենթակա է խիստ մաքսային վերահսկողության։