Լուսանկարը՝ on.ge
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Կիրցխալիան՝ փոխարինելով Մամուկա Մդինարաձեին, հաղորդել է իշխանական «TV Imedi»-ն։
Խմբակցության արդեն նախկին ղեկավար Մամուկա Մդինարաձեն այսօրվանից կզբաղեցնի Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ)-ի ղեկավարի պաշտոնը։ Այսօր կկայանա ՊԱԾ-ի նոր ղեկավարի ընտրության ընթացակարգը:
Մդինարաձեն նախ ելույթ կունենա պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստում, այնուհետև լիագումար նիստում նրա թեկնածության քվեարկությունը տեղի կունենա: ՊԱԾ-ի ղեկավարն ընտրվում է վեց տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ ՊԱԾ ղեկավարի պաշտոնում Մամուկա Մդինարաձեն փոխարինել է Անրի Օխանաշվիլիին: