Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամ Լիկա Շարտավան և «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Էկա Սեպաշվիլին գտնվում են Միացյալ Նահանգներում։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրանք հանդիպում են ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ։
Հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը Վրաստան է այցելել 2025 թվականի մայիսին։ Այդ ժամանակ նա հանդիպել է «Վրացական երազանք»-ի կառավարության և Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։