«Վրացական երազանք»-ին չեն հրավիրել Խաղաղության գագաթնաժողովին

«Վրացական երազանք»-ի կառավարությանը չեն հրավիրել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած Խաղաղության գագաթնաժողովին, որտեղ ներկա են եղել 30 երկրների առաջնորդներ, նրանց թվում՝ Դոնալդ Թրամփը, և քննարկվել է Գազայի հատվածում պատմական հրադադարի համաձայնագիրը։

Գագաթնաժողովին մասնակցել են եվրոպացի առաջնորդներ, նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, իսկ «Վրացական երազանք»-ը նրանց թվում չի եղել։

Հատկանշական է, որ Ռուսաստանը նույնպես չի հրավիրվել գագաթնաժողովին։
Վերլուծաբանները նշել են, որ «Վրացական երազանք»-ին գագաթնաժողովին չհրավիրելը վկայում է, որ նրանց թիմը միջազգային լիակատար մեկուսացման մեջ է։