Վրաստան ներկրվող ձեթը թանկացել է

Վրաստան ներկրվող ձեթի արժեքն ավելացել է 25%-ով։ Այս տեղեկությունը տարածել է BPN-ը՝ հիմնվելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների վրա։

Մասնավորապես, 2025 թվականին ներկրվել է 45 հազար 345 տոննա արևածաղկի ձեթ, որի ընդհանուր արժեքը կազմել է 68 հազար 519 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին Վրաստանը ներկրել էր 47 հազար 838 տոննա ձեթ՝ 54 հազար 637 միլիոն դոլար արժողությամբ։

Այս տվյալների համաձայն՝ 2025 թվականին Վրաստանում ձեթի ներկրումը թանկացել է 36%-ով։ Եթե 2025-ին 1 լիտր ձեթի միջին ներկրման գինը (առանց հարկերի) կազմում էր 1,5 դոլար, ապա 2024 թվականին այդ գինը 1,1 դոլար էր։

Ըստ նույն տվյալների՝ Վրաստան ներկրված ձեթի 83%-ը ռուսական է։ Մասնավորապես, 2025 թվականին Ռուսաստանից ներկրվել է 56 հազար 874 միլիոն դոլար արժողությամբ 37 հազար 498 տոննա ձեթ։