2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Վրաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև այսօր` սեպտեմբերի 4-ին կայացած հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով, ի օգուտ Թուրքիայի։
Խաղում առաջին գոլը խփեցին թուրքերը՝ Մերտ Մուլդերը 3-րդ րոպեին, Քերեմ Ակթուրքօղլուն խաղակեսի 41-րդ րոպեին խփեց երկրորդ գոլը:
Վրաստանի հավաքականի առաջին գոլը խփեց Զուրիկ Դավիթաշվիլին` խաղի 63-րդ րոպեին։ Խվիչա Կվարացխելիան գոլ խփեց խաղի ավելացված ժամանակում։
Այսօրվա խաղում եղան նաև կարմիր քարտեր։ Մրցավարը կարմիր քարտ տվեց թուրք ֆուտբոլիստ Յիլմազին` Գիորգի Քոչորաշվիլիի դեմ կոպիտ խաղի համար և հեռացրեց նրան խաղադաշտից։ Մրցավարը նաև կարմիր քարտ տվեց Վրաստանի ազգային հավաքականի մարզիչ Վիլի Սանյոլին։
2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խմբային փուլի առաջին խաղը տեղի ունեցավ Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում։
Որակավորման փուլում Վրաստանի հավաքականը E խմբում կմրցի Թուրքիայի, Իսպանիայի և Բուլղարիայի հավաքականների հետ։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վրաստանը երկրորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին՝ կրկին «Դինամո Արենա»-ում, Բուլղարիայի հավաքականի դեմ։