«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի նոր դեսպաններ են նշանակվել Իսպանիայում, Սլովենիայում և Սուրբ Աթոռում։
«Ալեքսանդրե Ճկուասելին նշանակվել է Իսպանիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: 2003 թվականից նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական առաքելություններում: Ալեքսանդրե Ճկուասելին եղել է Բարսելոնայում Վրաստանի գլխավոր հյուպատոսը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ նույն տեղեկության՝ Սլովենիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվել է Կոնստանտինե Սուրգուլաձեն. արտաքին գործերի նախարարությունում նա աշխատում է 1997 թվականից, եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Նիդերլանդների Թագավորությունում և Իտալիայի Հանրապետությունում։
Սուրբ Աթոռում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Դավիթ Մեքվաբիշվիլին։ Հաղորդագրության մեջ նշված է, որ նա աշխատել է Երուսաղեմում, Հռոդոսում և այլուր: