Վրաստանի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ Այս տեղեկությունը հայտնել է «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Բոճորիշվիլիի խոսքով՝ դեսպանին խնդրելու են պարզաբանել, թե ինչի հիման վրա են պատժամիջոցներ կիրառվել վրացական հեռուստաընկերությունների նկատմամբ։

«Ես սպասում եմ, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը կգա արտաքին գործերի նախարարություն։ Մենք բացատրության ենք սպասում, թե ինչ հիմնավորմամբ է կայացվել վրացական հեռուստաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման նման որոշումը։ Երբ խնդիրը խոսքի ազատության չափանիշներին և լրատվամիջոցներին է վերաբերում, պատժամիջոցների համար շատ ամուր իրավական հիմքեր են պահանջվում», — ասել է Բոճորիշվիլին։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեց «Իմեդի» և «Postv» հեռուստաընկերությունների նկատմամբ՝ ռուսական ապատեղեկատվություն տարածելու համար։