Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Վենեսուելայում ընթացող իրադարձությունների վերաբերյալ

«Վրաստանն ուշադիր հետևում է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին՝ հուսալով, որ ապագա գործընթացները կզարգանան Վենեսուելայի ժողովրդի շահերին համապատասխան», -ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և դրանց հնարավոր ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա կարևոր են Վրաստանի համար։

Արտաքին գործերի նախարարությունը նաև հույս է հայտնել, որ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո «Վենեսուելայի իշխանությունները Վրաստանի օկուպացված շրջանների ճանաչումը չեղյալ կհայտարարեն»։

«Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, ճանաչել են Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջանները որպես անկախ պետություններ, մենք հույս ենք հայտնում, որ վերջին իրադարձությունները կհանգեցնեն այս անօրինական որոշման չեղարկմանը՝ համաձայն Վրաստանի ազգային շահերի և միջազգային իրավական սկզբունքների», — ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի հետ ձերբակալվել է Կարակասում շաբաթ օրը՝ հունվարի 3-ին, ԱՄՆ ռազմական գործողության շրջանակներում։ Նրանք այժմ գտնվում են Նյու Յորքում` նախնական կալանքի տակ։