Վրաստանի արտաքին գործերի նախարարության առաջին փոխնախարար Գիորգի Զուրաբիշվիլին Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիից բացատրություն է պահանջել Իլիայի պետական համալսարանին աջակցելու հայտարարության վերաբերյալ։
«Առաջին փոխնախարարն ընդգծել է, որ Էստոնիայի դեսպանի նման հայտարարությունը նպատակ ունի քաղաքականացնելու կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները, ինչն անընդունելի է և երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է», — ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Էստոնիայի դեսպանությունը հանդիպման վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել։
Էստոնիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում փետրվարի 22-ին հրապարակվել է Իլիայի պետական համալսարանի ռեկտորի և Էստոնիայի դեսպանի համատեղ լուսանկարը՝ «Մենք Իլիայի պետական համալսարանի կողքին ենք» մակագրությամբ։