«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին մասնակցում է Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանին։
Այցի շրջանակներում Բոճորիշվիլին հանդիպել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիոր Սաիդովին։
Արտգործնախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցեր՝ «նշելով բարձր մակարդակի այցելությունների դինամիկան, որը նպաստում է Վրաստանի և Ուզբեկստանի միջև կապերի զարգացմանը բոլոր ոլորտներում»։
Նախարարները քննարկել են Վրաստանի դերը Եվրոպայի ու Ասիայի միջև կապի առումով և Միջին միջանցքի զարգացման հեռանկարները։
«Գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին Վրաստանի և Ուզբեկստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, աճել է նաև Վրաստան այցելող ուզբեկների թիվը։ Քննարկված հարցերի թվում էին տարածաշրջանում ու աշխարհում անվտանգության միջավայրը և մարտահրավերները։ Նախարարներն ընդգծել են այս ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը», — հաղորդել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։