Վրաստանի գլխավոր դատախազի աշխատավարձը բարձրացել է

Վրաստանի գլխավոր դատախազի աշխատավարձը բարձրացել է 960 լարիով և հունվարից կկազմի 10 հազար 610 լարի։

Գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի աշխատավարձը մինչ այժմ կազմում էր 9650 լարի։ Բարձրացվել են նաև դատախազության մյուս աշխատակիցների աշխատավարձերը։

Իրենց աշխատավարձից բացի, նրանք կստանան ամսական «ծառայության տարիների պարգևավճար» և հատուկ կոչման համար սահմանված աշխատավարձ։

Գիորգի Գվարակիձեն «Վրաստանի դատախազության աշխատակիցների պաշտոնական աշխատավարձի չափը սահմանելու մասին» հրամանը ստորագրել է 2026 թվականի հունվարի 15-ին։

Այս հրամանով, օրինակ՝

  • գլխավոր դատախազի առաջին տեղակալի աշխատավարձը կկազմի 9,970 լարի
  • գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձը` 9,640 լարի
  • գլխավոր դատախազության բաժնի ղեկավարի աշխատավարձը` 9,000 լարի
  • գլխավոր դատախազությունում ամենացածր աշխատավարձը կլինի ստաժորի համար՝ 1,390 լարի։