2024-25 ուսումնական տարվա տվյալների համաձայն՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է ընդհանուր առմամբ 187 հազար 800 ուսանող, տեղեկանում ենք TBC Capital-ի ուսումնասիրությունից։
«2024-25 ուսումնական տարվա տվյալներով՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել ընդհանուր առմամբ 187 հազար 800 ուսանող։ Բակալավրի աստիճանի ուսանողները կազմում են ընդհանուր թվի 67%-ը, իսկ 31%-ը՝ մագիստրոսի աստիճանի։ Ուսանողների 42%-ը սովորում է մասնավոր համալսարաններում, և այս մասնաբաժինը ժամանակի ընթացքում աճում է։
2024-25 ուսումնական տարում Վրաստանի համալսարաններում սովորել է 37 հազար 100 օտարերկրյա ուսանող, որոնց 85%-ն ընդունվել է մասնավոր համալսարաններ (2019-20 թվականներին՝ 78%): Ոչ ռեզիդենտ ուսանողների 55%-ը Հնդկաստանից է», — նշել է TBC Capital-ը։
Ըստ վերոնշյալ ուսումնասիրության` մասնավոր համալսարաններում բակալավրի աստիճանի ծրագրի միջին արժեքը կազմում է 4,909 լարի։