Աշխարհի առաջնության որակավորման չորրորդ փուլում Վրաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Թուրքիային։
Գիորգի Քոչորաշվիլին Թուրքիայի դարպասին միակ գոլը խփեց 64-րդ րոպեին։
Վրաստանի հավաքականը խմբում 3 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, գործնականում ոչ մի հնարավորություն չունի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու: Մնացել է անցկացնել երկու խաղ. Իսպանիայի դեմ՝ նոյեմբերի 15-ին, Բուլղարիայի դեմ՝ նոյեմբերի 18-ին։