Վրաստանի պարաձյուդոյի հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Վրաստանի պարաձյուդոյի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Թբիլիսիում կայացած Եվրոպայի պարաձյուդոյի առաջնությունում վրացի մարզիկները թիմային պայքարում հաղթել են Իտալիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի և Թուրքիայի թիմերին։

Վրաստանն անհատական ​​պայքարում նվաճել է 9 մեդալ։ Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ռևազ Չիկոիձեն, Գիորգի Քալդանին և Լևան Գուգավան։