Վրաստանի տեղն ըստ միջին աշխատավարձի

Վրաստանը տարածաշրջանի երկրների շարքում միջին ամսական աշխատավարձի չափով զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ աշխարհի 101 երկրների շարքում՝ 76-րդ տեղը:

Numbeo-ի վիճակագրության համաձայն՝ Վրաստանում միջին աշխատավարձը հարկերը վճարելուց հետո կազմում է 543 դոլար: Հարևանների շարքում Վրաստանից ավելի ցածր աշխատավարձ միայն Ադրբեջանում է:

Վրաստանի հարևան երկրներում միջին ամսական աշխատավարձը կազմում է.

• Թուրքիա – 1079 դոլար (49-րդ տեղ)

• Ռուսաստան – 820 դոլար (58-րդ տեղ)

• Հայաստան – 641 դոլար (68-րդ տեղ)

• Վրաստան – 543 դոլար (76-րդ տեղ)

• Ադրբեջան – 454 դոլար (83-րդ տեղ):

Numbeo-ի տվյալներով, ուսումնասիրված երկրների շարքում ամենաբարձր միջին աշխատավարձը Շվեյցարիայում է և կազմում է 7642 դոլար:

Վարկանիշային աղյուսակի լավագույն 10 երկրներն են.

1. Շվեյցարիա – 7642 դոլար

2. Լյուքսեմբուրգ – 5507 դոլար

3. ԱՄՆ – 4321 դոլար

4. Դանիա – 4258 դոլար

5. Սինգապուր – 4254 դոլար

6. Նորվեգիա – 4021 դոլար

7. Ավստրալիա – 3956 դոլար

8. Նիդերլանդներ – 3941 դոլար

9. Կատար – 3753 դոլար

10. Իսրայել – 3692 դոլար:

Հատկանշական է, որ 101 երկրների շարքում ամենացածր միջին աշխատավարձը Կուբայում է և կազմում է ամսական 35 դոլար:

Վարկանիշային աղյուսակի վերջին տասնյակի երկրներն են.

• Կուբա – 35 դոլար

• Նիգերիա – 114 դոլար

• Եգիպտոս – 134 դոլար

• Պակիստան – 186 դոլար

• Նեպալ – 201 դոլար

• Վենեսուելա – 220 դոլար

• Շրի Լանկա – 220 դոլար

• Բանգլադեշ – 235 դոլար

• Իրան – 250 դոլար

• Ինդոնեզիա – 276 դոլար: