Վրաստանից 29 օտարերկրացի է արտաքսվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Միգրացիայի վարչությունը Վրաստանից արտաքսել է 29 օտարերկրյա քաղաքացու։

ՆԳՆ-ն հաղորդել է, որ վերջին օրերին երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Գանայի, Թուրքիայի, Նեպալի, Թուրքմենստանի, Իրանի, Պակիստանի և Լատվիայի 29 քաղաքացիներ։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։