Փետրվարի 11-ին արևելյան Վրաստանում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում` առատ, հիմնականում ձյան, մառախուղի, ձնաբքի, ճանապարհներին մերկասառույցի, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգի տեսքով. հաղորդել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ձյան առատ տեղումների, վատ տեսանելիության, ձնաբքի, մերկասառույցի և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։
Ըստ գործակալության՝ սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել սողանքային գործընթացների սկսման ու ակտիվացման բլրոտ և լեռնային շրջաններում (վտանգավորության մակարդակ՝ միջին)։