Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հրապարակել է երկրի Արտաքին գործերի նախարարության խաղաղության և մարդու իրավունքների դեպարտամենտի հայտարարությունը, որում խոսվում է «Վրացական երազանք»-ի ընդունած FARA օրենքի մասին։
Գերատեսչությունը նշել է, որ իրենց մտահոգում են խոսքի և հավաքների ազատության և լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակումները։
«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA) մտահոգություններ է առաջացնում խոսքի ազատության, հավաքների ազատության, լրատվամիջոցների ազատության և քաղաքացիական հասարակության գործունեության սահմանափակման վերաբերյալ։
Շվեյցարիայի խաղաղության և մարդու իրավունքների դեպարտամենտը կոչ է անում Վրաստանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը», — ասված է հայտարարության մեջ։