Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 400-ի

Կորոնավիրուսով վարակման 399 դեպք, այստեղից 93-ն ապաքինվել է, 4-ը` մահացել: Վրաստանում ապրիլի 20-ի ժամը 11:00-ի տվյալներն են: Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:

Այս պահի դրությամբ կարանտինի ռեժիմում է 4782, հատուկ վերահսկողության ներքո`  503 մարդ: