Վրաստանում մինչև հունվարի 8-ն աշխատանքային օրեր չեն

Վրաստանում մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային օրեր են։

Մասնավորապես, կառավարության որոշմամբ` հունվարի 5-ը և 6-ը հայտարարվել են ոչ աշխատանքային։

Սակայն, հարկ է նշել, որ այս որոշումը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող ֆինանսական պարտավորությունների և «Պետական ​​գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական ​​գնումների հետ կապված գործունեության վրա։

Իսկ հունվարի 7-ին Ուղղափառ եկեղեցին նշում է Քրիստոսի Ծնունդը։