Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ

Մայիսի 5-ի կեսօրից մինչև մայիսի 6-ի առավոտը Վրաստանի արևելյան մասում սպասվում է անձրևոտ եղանակ: Առանձին վայրերում հնարավոր են ուժեղ կայծակ, կարկուտ և քամի։

Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ սպասվող տեղումները կարող են հանգեցնել Արևելյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում՝ արագ հեղեղումների, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքների առաջացման և ակտիվացման: