Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ռուսթավի-Թբիլիսի մայրուղում։ «Մթավարի Արխի»-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։
ՆԳՆ-ից լրատվամիջոցին հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների տեղաշարժի կամ շահագործման կանոնների խախտմանը։