Այսօր՝ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին, խորհրդարանը չաջակցեց ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության նախաձեռնությանը՝ ստեղծելու անհամաչափ ուժի կիրառման և 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հանրահավաքների ժամանակ «կամիտ» քիմիական նյութի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ քննչական հանձնաժողով։
Նախաձեռնությունը պահանջում էր 50 պատգամավորի համաձայնություն, սակայն Գախարիայի կուսակցության միայն 11 անդամներ աջակցեցին։ Երկու պատգամավոր քվեարկեցին «դեմ», մյուսները նույնիսկ չմասնակցեցին այս հարցի վերաբերյալ քվեարկությանը։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմակիցների 12 անդամից բաղկացած խմբակցությունը դեկտեմբերի 5-ին խորհրդարանում գրանցեց քննչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ։
Նրանք այս քայլին դիմեցին այն բանից հետո, երբ դեկտեմբերի 1-ին BBC-ն հրապարակեց իր լրագրողական հետաքննությունը, ըստ որի՝ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների բողոքի ցույցերը ցրելու ժամանակ տասնյակ հազարավոր ցուցարարների դեմ ենթադրաբար բարձր թունավոր նյութ՝ բրոմբենզիլ ցիանիդ կամ կամիտ է օգտագործվել։