Խորհրդարանը նոր ավտոմեքենաներ կգնի 2.9 միլիոն լարիով

Վրաստանի խորհրդարանը հայտարարել է 25 հատ I դասի թեթև սեդան տիպի հիբրիդային մեքենաների գնման տենդեր։

Տենդերի գումարը կազմում է 2 մլն 999 հազար 375 լարի, ինչը նշանակում է, որ խորհրդարանը մեկ մեքենայի համար կվճարի առավելագույնը 119 հազար 975 լարի (սա ներառում է, ինչպես նշված է մրցույթում, 150 հազար կիլոմետրի պլանային սպասարկման արժեքը)։

Ավտոմեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, բացի սևից։

«Առաջարկվող մեքենաները պետք է արտադրված լինեն 2025 թվականից ոչ շուտ, լինեն չշահագործված, ֆիզիկապես և իրավաբանորեն անթերի և մաքսային ստուգում անցած», — նշված է մրցույթի հայտարարության մեջ։