Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման գործակալության հետ առնչվող մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ։ Գործակալությունը նրանց մեղադրում է դրամաշնորհով հատկացված խոշոր գումարի խարդախությամբ յուրացման համար։
«Ֆինանսների նախարարության և Վրաստանի դատախազության համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Էլիտմշեն» ՍՊԸ-ի և «Վրացական բանջարեղեն» կոոպերատիվի ղեկավարները՝ Գյուղական զարգացման գործակալության հատկացրած դրամաշնորհային խոշոր չափի գումարի խարդախությամբ յուրացման փաստի հիման վրա։ Հանցավոր խմբի մեկ անդամի մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով, և մեկ անձի նկատմամբ հարուցվել է նաև քրեական հետապնդում։
Հաստատվել են բյուջեին պատկանող 430 հազար 200 լարի խարդախությամբ խմբակային յուրացման, 167 հազար 918 լարի ԱԱՀ ակտիվի կեղծ ստեղծման և բյուջեից 2000 լարի խարդախությամբ յուրացման փաստեր», — ասված է հաղորդագրության մեջ։
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 19-180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 210-րդ հոդվածի 2-րդ մասով և 362-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում։