«Վրացական երազանք»-ի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը։
Նախարարության հաղորդմամբ՝ Վրաստանում սկսվել է Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմի հերթական այցը։ Երեկ առաքելության ղեկավար Ալեխանդրո Հաժդենբերգը և առաքելության անդամները Խուցիշվիլիի հետ անցկացրել են իրենց առաջին հանդիպումը։
«Այս աշխատանքային այցի նպատակն է քննարկել երկրում մակրոտնտեսական և հարկաբյուջետային պարամետրերը, նաև ծանոթանալ միջնաժամկետ ժամանակահատվածի համար մշակված հարկաբյուջետային քաղաքականությանը և կանխատեսումներին։
Ֆինանսների նախարարը պատվիրակության անդամներին ներկայացրել է 2025 թվականի բյուջեի կատարման ցուցանիշները և 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական պարամետրերը, որոնք այսօր պետք է հաստատվեն Վրաստանի խորհրդարանում։ Անդրադարձել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանոնադրության չորրորդ հոդվածով («Չորրորդ հոդվածի խորհրդակցություններ») նախատեսված 2026 թվականի բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին», — ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ֆինանսների նախարարությունում կայացած հանդիպմանը վրացական կողմից մասնակցել են «Վրացական երազանք»-ի ֆինանսների փոխնախարարներ Գիորգի Կակաուրիձեն և Եկատերինե Գունցաձեն։