Խվիչա Կվարացխելիան՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակաբաշխությամբ Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

GFF Awards 2025 միջոցառումը տեղի է ունեցել «Պարագրաֆ Թբիլիսի» հյուրանոցում, որտեղ հայտարարվել են 2025 թվականի լավագույնները հետևյալ անվանակարգերում.

  • 2025թ. լավագույն տղամարդ ֆուտբոլիստ – Խվիչա Կվարացխելիա
  • 2025թ. լավագույն կին ֆուտբոլիստ – Թեոնա Բաքրաձե
  • 2025թ. ֆուտզալի լավագույն խաղացող – Գիորգի Ղավթաձե
  • 2025թ. լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – Գիորգի Կվերնաձե
  • 2025թ. լավագույն մրցավար – Գոգա Կիկաչեիշվիլի:

Երիտասարդ ֆուտբոլիստներն արժանացել են  Ալեքսանդր Չիվաձեի անվան մեդալի:

Մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստներ.

  •  Բրոնզե մեդալ – Սաբա Ավդոև («Իբերիա» Թբիլիսի)
  • Արծաթե մեդալ – Լուկա Շարիքաձե («Դինամո» Թբիլիսի)
  • Ոսկե մեդալ – Անդրիա Բարթիշվիլի («Կոլխեթի», Փոթի):

Մինչև 19 տարեկանների լավագույն ֆուտբոլիստներ.

  • Բրոնզե մեդալ – Ալեքսանդրե Ամիսուլաշվիլի («Իբերիա» Թբիլիսի)
  • Արծաթե մեդալ – Գիորգի Գվասալիա («Դինամո» Թբիլիսի)
  • Ոսկե մեդալ – Սաբա Խարեբաշվիլի («Դինամո» Թբիլիսի):