Խվիչա Կվարացխելիան Ֆրանսիայի լիգա 1-ի չեմպիոն է:
Վրացի ձախ եզրային հարձակվողն արդեն երկու խոշոր ֆուտբոլային առաջնությունների հաղթող է. Իտալիայի Ա սերիայում հաղթելուց հետո նա հաջողություն է գրանցել նաև Ֆրանսիայի լիգա 1-ում։
28-րդ տուրում «Անժե» ֆուտբոլային ակումբի դեմ տարած հաղթանակը ՊՍԺ-ին (Պարի Սեն Ժերմեն) ևս մեկ չեմպիոնություն տվեց, և ակումբը վաղաժամ նվաճեց Լիգա 1-ը: Իսկ 24-ամյա վրացի խաղացողը դարձավ խաղում խփած միակ գոլի հեղինակը և նվաճեց առաջին տիտղոսը ֆրանսիական կարիերայում։
Հատկանշական է, որ Խվիչա Կվարացխելիան առաջին վրացի ֆուտբոլիստն է, որը Եվրոպայի թոպ 5 լիգաներից երկուսում նվաճել է չեմպիոնի կոչումը։
Ձմռանը Նապոլիից «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված վրացի խաղացողը Լիգա 1-ի 10 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։