ԵԱՀԿ գործող նախագահը Վրաստանի մասին

«Մեր հավատարմությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ մնում է անսասան», — ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։

Վալտոնենի խոսքով՝ Ժնևի միջազգային քննարկումների և միջադեպերի կանխարգելման ու արձագանքման մեխանիզմի միջոցով ԵԱՀԿ-ն խորացրել է իր համագործակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ և քննարկել դիվանագիտությանն առնչվող հարցեր։

«Վրաստան իմ այցի ընթացքում անդրադարձել եմ նաև ժողովրդավարական նահանջին և քաղաքացիական հասարակության ու քաղաքացիական ազատությունների կենսական դերին», — ասել է Վալտոնենը։

Հիշեցնենք, Վրաստան կատարած այցի ընթացքում Ներքին գործերի նախարարությունը տուգանել էր Վալտոնենին 5000 լարիի չափով՝ Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքին մասնակցելու համար։