Եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մոտակա օրերին Վրաստանում եղանակը կախված կլինի հյուսիսից եկող սառը օդային զանգվածների և հարավից տարածվող տաք օդային զանգվածների փոխազդեցությամբ։

Կանխատեսվում է ամպամածության խտացում։ Երկրի հյուսիսային շրջանների որոշ հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Արևելյան Վրաստանի որոշ վայրերում սպասվում են ուժեղ քամիներ։

Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն  հնարավոր է հյուսիս-արևմտյան քամի, ջերմաստիճանը՝ +29°C։