Եղանակը Վրաստանում

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ հուլիսի 20-ի օրվա վերջից մինչև հուլիսի 22-ի առավոտը Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, լեռնային և բարձրլեռնային շրջանների որոշ հատվածներում հնարավոր են կարկուտ և ուժեղ քամի։

Հաղորդագրության համաձայն` սպասվող տեղումները կարող են առաջացնել արևելյան Վրաստանի փոքր գետերի ջրհեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ սողանքների ակտիվացում։