Եղանակը Վրաստանում

Մարտի 14-15-ին Արևմտյան Վրաստանում համեմատաբար տաք եղանակի ֆոնին սպասվում են անձրև և ուժեղ արևելյան քամի: Արևելյան Վրաստանում կլինի համեմատաբար ցուրտ և ժամանակ առ ժամանակ տեղումնառատ եղանակ:

Մարտի 16-ին երկրի տարածքի մեծ մասում սպասվում է անձրև, բարձրլեռնային շրջաններում՝ ձյուն:

Մայրաքաղաք Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան:

Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է` ձյան տեսքով։