Եղանակը Վրաստանում առաջիկա օրերին

Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ մարտի 17-ին Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի անձրևոտ եղանակը, իսկ մարտի 18-19-ին սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում չոր եղանակ։

Թբիլիսիում սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կլինի +14, +16 աստիճան։

Արևմտյան Վրաստանում մարտի 17-ին որոշ վայրերում անձրև կտեղա, իսկ մարտի 18-19-ին տեղումներ չեն լինի։ Մարտի 19-ին որոշ վայրերում կփչի ուժեղ արևելյան քամի։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20-ից +22 աստիճան։

Արևելյան Վրաստանում մարտի 17-ին որոշ վայրերում ձյուն կտեղա, իսկ մարտի 18-19-ին եղանակը հիմնականում պարզկա կլինի։ Օդի ջերմաստիճանը օրվա ընթացքում կկազմի +7, +9 աստիճան։