Եվրոպական Միության արտաքին գործերի խորհուրդը կկայանա Բրյուսելում հունիսի 23-ին, որի օրակարգում կլինի նաև Վրաստանի հարցը։
Խորհրդում, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, մի քանի թեմա է քննարկվելու։
Վրաստանի վերաբերյալ Խորհրդի մասնակիցների համար պատրաստված տեղեկատվության մեջ կրկին նշված է. «Եթե Վրաստանի իշխանությունները որոշեն փոխել իրենց ներկայիս գործողությունների ընթացքը, Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումներին և երկրի անդամակցության ուղուն»։
Նշենք, որ հունիսի 20-ին Արտաքին գործերի խորհրդի նախապատրաստական ճեպազրույցը կանցկացվի հիբրիդային ձևաչափով, և հնարավոր կլինի հարցեր տալ հեռակա կարգով։