ԵՄ-ն Վրաստանի քաղաքացիական հասարակությանը ֆինանսավորելու ուղիներ է փնտրում

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ ԵՄ-ն փնտրում է թեկնածու երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, քաղաքացիական հասարակությանը ֆինանսավորելու ուղիներ։

«Վրաստանի կառավարությունը շատ զգույշ է այն հարցում, թե ում ենք հատկացնում ֆինանսավորումը։

Ֆինանսական օգնությունը կրկնապատկվել է և կշարունակի աճել։ Մենք հիմա փնտրում ենք նրանց (քաղհասարակությանը) չվնասելու եղանակներ։ Օրինակ՝ անցյալ շաբաթ ես հանդիպում անցկացրի թեկնածու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև Վրաստանի ներկայացուցիչը», — ասել է Քոսը ԵՄ ընդլայնման ֆորումում կազմակերպված քննարկման ժամանակ։