Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին պարզաբանել է, թե ում է վերաբերում «վրացական FARA»-ն։
Թբիլիսին լռում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն հրամանագրի վերաբերյալ, որով Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանների բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն տրամադրելը հեշտացվում է:
«Ռուսաստան-Աբխազիա ներդրումային համաձայնագիրը» պետք է պաշտպանի ներդրողների իրավունքներն ու կապիտալը. կողմերը կփնտրեն իրենց պաշտպանության անհրաժեշտ ձևերը, վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի էկոնոմիկայի փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։ Սա նոր կրքեր է բորբոքել Աբխազիայում:
«Վրացական երազանք»-ի վարչապետ և նախագահ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ռումինիայի ընտրություններում հաղթանակ տարած լիբերալ թեկնածու Նիկուշոր Դանին ընտրվելու կապակցությամբ։
Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Եվրոպական տնտեսական հեռանկարի» վերաբերյալ զեկույց, որտեղ հիշատակված է նաև Վրաստանը։
Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի գործով նախնական դատական նիստը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար, ինչը նախատեսում է մինչև 1 տարի ազատազրկում։
Վրաստանի Ճիաթուրայում մանգան արդյունահանող «Ջորջիան Մանգանեզ» ընկերությունը կառավարող «Ճիաթուրա Մենեջմենթ Քոմփանի»-ն (CMC), որի արտադրության վերագործարկման գործընթացը ղեկավարում է Միխեիլ Սոցկին, բողոքի ակցիայի մասնակից աշխատակիցներին ազատել է աշխատանքից։
Վրաստանում բարդ ընթացքով բնութագրվող գրիպի դեպքեր վերջին շաբաթներին չեն նկատվել, դրան հաջորդել է շնչառական սինցիտիալ վիրուսը, ասել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն։
2025 թվականի առաջին 4 ամիսներին, 2024 թվականի հունվար-ապրիլի համեմատ, մարդատար ավտոմեքենաների ներմուծումն աճել է 10 տոկոսով, նկարների, գծանկարների և պաստելների ներմուծումը՝ շուրջ 304 տոկոսով, իսկ նավթի և նավթամթերքի ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով։
2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.7 տոկոսով և կազմել 14.7 տոկոս:
Վրաստանի վարչապետի ենթակայության տակ գտնվող հետախուզական ծառայությունը կփոխանցվի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կառավարմանը, և կստեղծվի ՊԱԾ ենթակայության մարմին նոր անվամբ՝ «Ազգային հետախուզական գործակալություն»։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ Վրաստանի սահմանին հայտնաբերվել է մաքսային կանոնակարգերի խախտմամբ ապրանքների տեղափոխման երկու դեպք, մասնավորապես՝ մեծ քանակությամբ ոսկի, որի համար ձերբակալվել է երկու անձ։
Իտալիայի Բոլցանո քաղաքում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել կողոպուտի և զենքի անօրինական պահման մեղադրանքով։
Վրաստանի հանրակրթական դպրոցների ավելի քան 37 հազար շրջանավարտների համար այս տարի մայիսի 20-ին հնչեց «Վերջին զանգ»-ը։