Երկրաշարժ Վրաստանում

Վրաստանի Օնիի մունիցիպալիտետի Ջինճվիսի գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել. տեղեկությունը հրապարակել է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։

«Այսօր, Թբիլիսիի ժամանակով ժամը 11:18-ին, Օնի քաղաքից 4 կմ արևելք գտնվող Ջինճվիսի գյուղում տեղի է ունեցել 3.1 (ML) մագնիտուդով երկրաշարժ», — ասված է հաղորդագրության մեջ։